27/06/2011 11:18
Վրաստանի բնակչությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
Վրաստանի ժողովրդի մեծ մասը կողմնակից է ինտեգրվելու ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Միջազգային «Greenberg Quinlan Rosner Research» կազմակերպության հետազոտության տվյալներով, «Կողմնակի՞ց եք Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին» հարցին հարցվածների 81%-ը դրական է պատասխանել, 12%-ը` բացասական, իսկ մնացած 7%-ը պատասխան չի ունեցել: Նույն հարցին, սակայն ԵՄ-ին անդամակցելու դեպքում, հարցվածների 86%-ը դրական է պատասխանել, իսկ 5%-ը բացասական վերաբերմունք արտահայտել:
Հարցումն անցկացվել է հունիսի 6-7-ը, ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1200 մարդ:
Հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդ հարցումների, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնողների թիվն աճել է 78% և 75%-ով համապատասխանաբար: