27/06/2011 11:37
Լրագրողների մուտքն «Ազատության նավատորմ» արգելված է
Իսրայելի իշխանությունները օտարերկրյա լրագրողներին խորհուրդ են տվել հրաժարվել նոր «Ազատության նավատորմ»-ն ուղեկցելու մտքից, որը նախատեսում է կոտրել Գազայի հատվածի ծովային շրջափակումը: Այս մասին հայտնում է Ֆրանս-Պրեսս (France-Presse) գործակալությունը:
Հայտարարության մեջ ասվում է, որ նավատորմի արշավը իսրայելական օրենքի խախտում է և լրատվամիջոցների այն աշխատակիցները, ովքեր կգտնվեն նավում, հետագա 10 տարների ընթացքում այլևս չեն կարողանա մուտք գործել երկիր:
Արտասահմանյան մամուլի ասոցիացիան, որը պաշտպանում է Իսրայելի և Պաղեստինի տարածքներում գործող լրագրողների շահերը, քննադատել է իսրայելական իշխանությանը` «միջազգային ԶԼՄ-ներին սարսափեցնելու համար»: Ասոցիացիան կոչ է արել Իսրայելի իշխանություններին անհապաղ վերանայել որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ալ-Ջազիրա»-ն, իսրայելական խմբերի` Գազային մարդասիրական օգնություն հասցնելու արշավանքը կիրականացվի մոտակա օրերին:
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը շարունակվում 2007թ-ից: