27/06/2011 12:25
Լրանում է Լիբիայում օդային հարձակումների 100 օրը
Արդեն 100 օր է, ինչ ՆԱՏՕ-ն օդային հարվածներ է հասցնում Լիբիային:
Այդ պատերազմն Անգլիայի համար արդեն արժեցել է 250մլն բրիտանական փաունդ:
Օդային հարձակումները թույլատրվել է իրականացնել ևս 90 օր, սակայն ոչ ոք չի կարող ասել թե այն երբ կավարտվի:
Մինչ այժմ ՆԱՏՕ-ն իրականացրել է մոտ 5000 հարված և նետել է 5000 ռումբ Լիբիայում:
ՆԱՏՕ-ի հրամատար, գեներալ Չ. Բուչարդն ասել է, որ դաշինքին հաջողվել է վերացնել Քադաֆիի` լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները: Հաղորդում է ԲիԲիՍի-ն (BBC):