27/06/2011 11:19
Նյու-Մեքսիկոյում հրդեհի պատճառով փակվել միջուկային լաբորատորիա
ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգում բռնկված բնական հրդեհն արագորեն տարածվում է, ինչն էլ հանգեցրել է Լոս-Ալամոսում Ազգային միջուկային լաբորատորիայի փակմանը: Մոտակա տների բնակիչները տարհանվել են:
Լաբորատորիայում ակտիվացված են արտակարգ իրավիճակների կենտրոնները: Ըստ պաշտոնատար անձանց տվյալների, բոլոր ռադիոակտիվ վտանգավոր նյութերը պաշտպանվում են, հրդեհը դեռ չի հասել լաբորատորիայի տարածք:
Սակայն, ըստ որոշ տվյալների, նախօրեից սկսած` Լոս-Ալամոսի հարավ-արևմուտքում հրդեհված տարածքը կազմել է 5,4 հազար քառ. կմ:
Քաղաքային իշխանությունները հանձնարարել են կամավոր հիմունքներով տարհանել Լոս-Ալամոսի և Ուայթ-Ռոքի բնակիչներին:
Ըստ աղբյուրի, մի քանի տասնյակ տուն ենթակա է պարտադիր տարհանման: