27/06/2011 11:00
Ռուսաստանում վարչապետի նոր թեկնածու է հայտնվել
«Արդար գործ» կուսակցության նորընտիր ղեկավար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը զարմացրել է լրատվամիջոցներին իր հայտարարություններով:
Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է «Արդար գործ»-ը դարձնել իշխանության 2-րդ կուսակցությունը, իսկ ինքը դառնալ երկրի վարչապետ: Նոր առաջնորդը շեշտել է, որ հրաժարվելու է կուսակցության ավանդական գաղափարախոսությունից:
Մամուլին զարմացրել է նաև Պրոխորովի` նախընտրական քարոզարշավի համար 100 մլն դոլար ծախսելու մասին հայտարարությունը:
Պրոխորովի կարծիքով` իշխանությունը պետք է առնվազն երկու կուսակցություն ունենա: Սակայն փորձագետները պնդում են, որ Պրոխորովի գաղափարը սխալ է: