27/06/2011 11:56
Չինաստանն ու Մեծ Բրիտանիան կստորագրեն առևտրային պայմանագիր
Անգլիայի գործարարները հույս ունեն, որ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետերը կստորագրեն առևտրային պայմանագիր 1 միլիարդ փաունդ արժողությամբ:
Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբոն, ով այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, արդեն ասել է, որ Չինաստանը պատրաստ է ընդունել բրիտանական ապրանքներ:
Սպասվում է, որ երկու ղեկավարները կստորագրեն համաձայնագիր, որը կօգնի բրիտանական ընկերություններին աշխատել Չինաստանի տարբեր քաղաքների հետ` ճարտարապետության, հետազոտությունների և զարգացման ոլորտներում: Հաղորդում է ԲիԲիՍի-ն (BBC):