27/06/2011 11:13
Պաղեստինի ղեկավարությունը ՄԱԿ-ից պահանջում է անկախության ճանաչում
Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարությունը հաստատել է իր մտադրությունը ՄԱԿ-ից պահանջելու Պաղեստինյան ինքնավարության ճանաչում` Հորդանան գետի արևմտյան ափով, Գազայի հատվածով և Արևելյան Երուսաղեմով` որպես անկախ պետություն:
Համապատասխան պահանջը պաղեստինյան ղեկավարությունը մտադրվել է առաջ քաշել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում, որը կայանալու է 2011թ.-ի սեպտեմբերին: Այդ մասին հղում անելով Associated Press-ին հաղորդում է rbc.ru կայքը:
Չնայած նրան, որ վերջին շաբաթների ընթացքում պաղեստինայն կողմից համապատասխան ազդակներ են եղել այդպիսի մտադրություններից ետ կանգնելու և Իսրայելի հետ խաղաղ երկխոսության վերականգնման մասին, սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Պաղեստինը որոշել է գնալ դիվանագիտական հարաբերությունների սրմանը իր հարևանի հետ;
Անկախության ճանաչման դեպքում, Պաղեստինը լուրջ խաղաքարտ է ստանում Իսրայելի 1967թ.-ի սահմաններին վերադարձի հետագա բանակցություններում:
Սակայն Պաղեստինի անկախության ճանաչման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների համաձայնությունը, սակայն հայտնի է, որ Վաշինգտոնը հայտնել է իր դիրքորոշումը, որ դեմ է լինելու այդպիսի նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդուրդը ունի 5 մշտական անդամներ, որոնք ունեն վետոյի իրավունք` ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան: