28/06/2011 17:53
Հայաստանն ու Ադրբեջանը կհայտնվեն տարբեր խմբերում
Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում չեն կարող հայտնվել նույն խմբում: ՈՒԵՖԱ-ի խնդրանքով այսպիսի որոշում է կայացրել ՖԻՖԱ-ն:
Ինչպես տեղեկացնում է AP-ն, Ռուսաստանի և Վրաստանի ընտրանիների` նույն խմբում հայտնվելու հավանականությունը նույնպես կբացառվի:
Հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն մայրցամաքային միակ կազմակերպությունն է, որը նման խնդրանքով դիմել է ՖԻՖԱ-ին: