28/06/2011 10:37
Եգիպտոսի նախկին նախագահ Հ.Մուբարաքը տառապում է քաղցկեղով
Գերմանացի բժիշկները, հետազոտելով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, հաստատել են, որ նա հիվանդ է քաղցկեղով: Այս մասին հաղորդում է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը:
Թերթի տվյալներով, արյան և նկարների հետազոտման արդյունքում, բժիշկները նախկին նախագահի հիվանդությունն ախտորոշել են` որպես «Բ կարգի քաղցկեղ», որը համեմատաբար դանդաղ է զարգանում:
Անցյալ շաբաթ եգիպտական ԶԼՄ-ները հատարարում էին Մուբարաքի վիճակի կտրուկ վատացման մասին` կապված ստամոքսի քաղցկեղի հետ: Նախկին նախագահի ընտանիքի փաստաբանը դիմել էր երկրի իշխանություններին` Եգիպտոս վերադառնալու թույլտվությամբ, որտեղ գտնվում էր Մուբարաքի անձնական բժիշկը:
Նշվում է, որ հենց այդ բժիշկն է 2010թ-ին վիրահատել Հոսնի Մուբարաքին` հեռացնելով վերջինիս լեղապարկը և տասներկումատնյա աղու պոլիպը: Ընտանիքի փաստաբանը նաև ավելացրել էր, որ վիրահատման ժամանակ հայտնաբերվել և հեռացվել էր չարորակ ուռուցք:
Այժմ նախկին նախագահը գտնվում է Շարմ-Էլ-Շեյխի հիվանդանոցում: