28/06/2011 11:43
Քննարկվում են վերականգնվող էներգետիկային առնչվող հարցեր
Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների հավաքածուի հրատարակման շնորհանդեսն ու քննարկումը։
Հրատարակված հավաքածուն ներառում է վերականգնվող էներգետիկայի ուղեցույցային ծրագիրը, փոքր հիդրոկայանների զարգացման սխեման, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ։
Հայսատանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի փոխանցմամբ` միջոցառման նպատակն է մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող վերականգնվող էներգիայի արտադրության դերը և դյուրացնել ՎԷ ոլորտում ներդրումների ներգրավումը և հայտնաբերել ոլորտի պոտենցիալ ներդրողներին։
Հրապարակված ուղեցույցի համաձայն Վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնական խոչընդոտներն այսօր իրավական են, վարչական և տնտեսական։