29/06/2011 15:19
Անդրեյ Խաչատուրյանը չի խաղա Բաքվում
Բելառուսի «Մինսկի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանը չի կարողանա ժամանել Բաքու և մասնակցել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում ադրբեջանական ԱԶԱԼ-ի հետ կայանալիք առաջին հանդիպմանը: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հայ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել 15-րդ տուրում Ժոդինոյի «Դինամոյի» հետ խաղում: Նրա վերականգնման համար կպահանջվի մեկ շաբաթ:
Նշենք, որ «Մինսկի» ու ԱԶԱԼ-ի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին, Բաքվում: