29/06/2011 14:15
Փոփոխություններ Հայաստանի 1-ին խմբի առաջնության խաղացանկում
Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի 1-ին խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում «Փյունիկ-2»-ի 12 և «Բանանց-2»-ի 5 ֆուտբոլիստներ հունիսի 30-ից հուլիսի 4-ը մասնակցելու են ուսումնամարզական հավաքի, hուլիսի 1-ին նշանակված 13-րդ տուրի «Բանանց-2»-«Գանձասար-2» հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին:
Հուլիսի 4-ին նշանակված 14-րդ տուրի «Փյունիկ-2»-«Բանանց-2» խաղը կկայանա հուլիսի 8-ին: