29/06/2011 10:54
Ռուսաստանը դադարեցրել է Մինսկին Էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ռուսական կողմը կատարեց իր խոստացած քայլը Բելոռուսի հետ սրված կոնֆլիկտում. կեսգիշերին ամբողջությամբ դադարեցրեց Մինսկին Էլեկտրաէներգիայի մատակարարումը` հիմնավորելով արարքը, թե վերջինս չի վճարել 600 միլիոն ռուբլի պարտքը, միևնույն ժամանակ թողարկելով «Բելոռուսական հրաշքը» մերկացնող ֆիլմը:
Մասնագետների կարծիքով` Բելոռուսը որպես պատասխան քայլ, կարող է անջատել իր տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազայի էլեկտրաէներգիան:
Դեռևս նախորդ շաբաթվա վերջին Բելոռուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը խոստացել էր, որ պարտքը մոտակա ժամանակներս կմարվի:
«Իտառ տաս»-ի տեղեկացմամբ`սպասվում էր, որ բելոռուսական կողմը պարտքը կմարի երեկ առավոտյան, սակայն դա տեղի չունեցավ: