29/06/2011 11:17
Հոլանդական և բելգիական բանջարեղենը` կրկին ռուսական խանութներում
Հոլանդական և բելգիական բանջարեղենը կրկին կհայտնվի ռուսական խանութների վաճառասեղաններին, այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գենադի Օնիշենկոն:
Եվրամիությունից բանջարեղենի ներմուծման արգելքը դրվել էր հունիսի 2-ին` կապված ԵՄ երկրներում տարածված մի շարք սուր աղիքային վարակի հետ:
Բանջարեղենի ներմուծման թույլտվությունը որոշակի խիստ պահանջների կատարման արդյունք է` մասնավորապես անհրաժեշտ է հատուկ վկայական: Ներմուծման արգելքի վերացման հայտ են ներկայացրել նաև Լեհաստանից, Լիտվայից, Իսպանիայից, Դանիայից և Չեխիայից: