29/06/2011 11:12
Իսրայելը տեղադրում է հակահրթիռային համակարգեր Լիբանանի սահմանին
Իսրայելը սկսել է նոր հակահրթիռային համակարգերի` «Երկաթե գմբեթ», տեղադրումը երկրի հյուսիսում գտնվեղ Հայֆա քաղաքի շրջակայքում, որը գտնվում է Լիբանանի սահմանի մոտ: Այդ մասին հաղորդում է «Իտար-տաս» կայքը (itar-tass.com):
Ինչպես հաղորդել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից, տվյալ գործողությունը բացատրվում է նրանով, որ անհրաժեշտություն կա Իսրայելի հյուսիսիային շրջանները պաշտպանել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հնարավոր հարձակումներից:
Հիշեցնենք, որ 2006թ.-ին լիբանանա-իսրայելական վերջին հակամարտության ժամանակ, հրեական պետության տարածքին, այդ թվում Հայֆա քաղաքի ուղղությամբ, արձակվել են հարյուրավոր հրթիռներ և արկեր` «Կատյուշա» տիպի զինատեսակից:
Նշենք, որ «Ռաֆայել» ընկերության կողմից արտադրվող «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերը, կարող են խոցել փոքր խոցելիության շառավիղ ունեցող հրթիռները, ինչպես նաև ականանետների արկերը` 5-70 կմ հեռավորության վրա:
Այդ համակարգերը արդեն իրենց դրական արդյունքները ցույց են տվել գարնանը Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին, երբ պաշտպանել են հրեական բնակատեղիները` պաղեստինցի ահաբեկիչների արձակած արկերից: