29/06/2011 11:19
«Կրասնոդարը» չի վաճառի Յուրա Մովսիսյանին
Սլավոլյուբ Մուսլինի թիմի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կմնա «Կրասնոդարում», չնայած նրա ծառայություններով հետաքրքրվում է Ռուսաստանի չեմպիոնը` Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
«Մովսիսյանը լավ մրցաշրջան է անցկացնում և իրեն լավ է զգում իր ակումբում: Սկզբում մարզիչը նրան այնքան էլ չէր վստահում, որի պատճառը վնասվածքն էր, սակայն Յուրան ապացուցեց բոլորին, որ թիմի առաջատարներից մեկն է,- «Life Sports»-ի թղթակցին ասել է ռուս գործակալներից մեկը:- Ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին ուզում է տեսնել, թե իր թիմն ինչպես է զարգանում և հասնում արդյունքների: Նրան գումարներն այնքան էլ չեն հետաքրքրում»: