29/06/2011 10:56
Լուժկովի համախոհը ինքնասպան է եղել
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի համախոհներից մեկը երկուշաբթի ինքնասպան է եղել: 64-ամյա Ալեքսանդր Նովիկովը Լուժկովի օրոք զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետարանի աշխատակազմի տեղակալի պաշտոնը և, ինպես հաղորդում է Մոսկովսկի կօմսոմոլեցը» (Московский комсомолец)` կյանքի հետ հաշիվները մաքրել է որսորդական հրացանի օգնությամբ:
Նախկին պաշտոնյայի մարմինը հայտնաբերել է որդին: Ուշագրավն այն է, որ բնակարանում ամենուրեք տեղադրված են եղել տեսախցիկներ և միայն սանհանգույցն է զերծ եղել դրանցից, որտեղ էլ Նովիկովն ինքնասպան է եղել:
Դեպքի առնչությամբ Յ.Լուժկովը, աղբյուրի փոխանցմամբ, նշել է, որ տեղյակ էր` աշխատանքից ազատվելուց հետո իր գործընկերը ծանր հոգեբանական վիճակում էր, դեպրեսիայի մեջ, անգամ էստրասենսների ու տարատեսակ գուշակների էր այցելում:
Նշենք, որ Նովիկովի ձեռքի տակով էին անցնում բոլոր փաստաթղթերը, որոնք Յ.Լուժկովը պետք է ստորագրեր և հենց ինքն էր կազմում նախկին քաղաքապետի հանդիպումների գրաֆիկը: