29/06/2011 12:28
Օբաման իրեն համեմատել է Մեսսիի հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նմանություն է գտել իր ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև, որին շատերը համարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս կապակցությամբ Օբամայի հայտարարությունը տեղադրված է նաև Յութուբ (Youtube) կայքում:
Երեկ երկրի ղեկավարը Սպիտակ տանն ընդունել է «Կոլորադո Ռեպիդս» թիմին, որը ամերիկյան ֆուտբոլի լիգայի առաջնությանը արժանացել էր ԷմԷլԷս-ի (MLS) գավաթին: Պաշտոնական արարողության ժամանակ Օբամային է մոտեցել մի մարդ ու նվիրել 10 համարով «Ռեպիդս» վերնաշապիկից: Մինչ այդ նախագահին հիշեցրել էին, որ նման համարով վերնաշապիկ սովորաբար հագնում է թիմի առաջատարը:
Օբաման էլ իրեն չի կորցրել ու նկատել է, որ ինքը հիմա Լիոնել Մեսսիի նման է.«Մենք նրա հետ նույն մակարդակում ենք»,- կատակել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ ֆուտբոլն իր եվրոպական հասկացողությամբ մեծ ճանաչողություն չունի ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում ավելի տարածված է անկախ ամերիկյան ֆուտբոլը, որն արմատապես տարբերվում է սովորականից: Այս կապակցությամբ շատերը զարմացան նաև, որ ԱՄՆ առաջին սևամորթ նախագահը գիտի աշխարհի լավագույն ֆուտբոլային աստղին:
Արգենտինացի Մեսսին ելույթ է ունենում Իսպանական «Բարսելոնայում»: 24 տարեկանում նա բազմաթիվ անգամներ հաղթել է Իսպանիայի մրցաշարում և չեմպիոնների լիգայում, երկու անգամ էլ ճանաչվել է Եվրոպայի լավագույն խաղացող: