29/06/2011 10:13
Քրիստին Լագարդը` ԱՄՀ նոր ղեկավար
Արժույթի միջազգային հիմնադրամի նոր ղեկավար է նշանակվել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը:
Աշխարհի առաջատար կառույցը հայտարարեց Լագարդի` տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, Վաշինգտոնյան հանդիպումից հետո:
Վճռական որոշումը կայացվեց, երբ ԱՄՆ-ը, Բրազիլիան հայտնեցին իրենց աջակցությունը, Չինաստանը և Ռուսաստանը ևս հանդես եկան Լագարդի թեկնածության պաշտպանությամբ:
Քրիստին Լագարդը դարձավ ԱՄՀ առաջին կին ղեկավարը: Այդ պաշոտնին հավակնում էր նաև Մեքսիկայի կենտրոնական բանկի նախագահ Ագուստին Կարստենսը, որին աջակցում էին Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ, Կանադան, Ավստրալիան, որը սակայն բավարար չեղավ:
Հիշեցնենք, որ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը ստպված էր հրաժարական տալ բռնաբարության մեջ մեղադրվելու պատճառով: Հայտնում է եվրոնյուզը (euronews.net):