29/06/2011 10:06
Հայտնի են աշխարհի 500 խոշոր ընկերությունները
Բրիտանական The Financial Times-ը կազմել է 500 խոշորագույն ընկերությունների ամենամյա վարկանիշը` FT Global 500:
Այս տարի ցուցակի առաջատարը ամերիկյան Exxon Mobil էներգետիկ ընկերությունն է, որի շուկայական արժեքը գերազանցում է 417 մլրդ դոլարը:
Չինական PetroChina նավթագազային ընկերությունը վարկանիշի երկրորդ հորիզոնականում է: Ընկերության շուկայական կապիտալիզացիան այս տարի կազմել է 336 մլրդ դոլար:
FT Global 500-ի երրորդ տեղում ամերիկյան Apple կորպորացիան է` $321 մլրդ-ով:
Apple-ին հաջորդում են չինական Industrial & Commercial Bank of China բանկը (251 մլրդ դոլար) և բրազիլական Petrobras նավթագազային ընկերությունը (247 մլրդ դոլար):