29/06/2011 11:12
Ընդդիմադիրները «բոյկոտել» են Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը
Թուրքական նորակազմ խորհրդարանի անդրանիկ նիստը մեծ աղմուկով է սկսվել: Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության պատգամավորները չեն մասնակցել երդման արարողությանը:
Այս քայլը պայմանավորված է նրանց 2 գործընկերների ձերբակալությամբ` հանրապետական հեղաշրջման շրջանակներում: ԺՀԿ ղեկավար Քեմալ Կիլիչդարօղլուն հայտարարել է, որ եթե ձայնի իրավունք ունեցող այդ պատգամավորներին հնարավորություն չեն տվել մասնակցել երդման արարողությանը, ապա կուսակցության մյուս անդամները նույնպես չեն մասնակցի:
Եթե անգամ ԺՀԿ-ի պատգամավորները մասնակցեին արարողությանը, դա էլ իր հերթին քուրդ անկախ պատգամավորների շրջանում բողոքի ալիք կբարձրացներ: Հաղորդում է եվրոնյուզը (euronews.net)