30/06/2011 17:07
ԿԸՀ-ն Արման Սահակյանի մանդատը հանձնեց Համլետ Զաքարյանին
Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 125-րդ հոդվածի 8-րդ մասով` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը փոխանցեց ՀՀԿ-ի թեկնածու Համլետ Ավետիսի Զաքարյանին:
ԿԸՀ մամլո ծառայության տեղեկացմամբ` հանձնաժողովը քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանեց լրացուցիչ հնարավորություններ:
Սահմանվեցին տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը, կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն ըստ ընտրական տեղամասերի:
Որոշում ընդունվեց դիտորդների, վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը սահմանելու մասին: