30/06/2011 13:09
Հայ շախմատիստները` Ալբենայում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային օփենում հինգ տուրից հետո ունի 4,5 միավոր և բաժանում է 2-9-րդ տեղերը: Գրիգորյանը կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնից (Իսրայել): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տիգրան Սիմոնյանը վաստակել է 4, միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը` 3 միավոր: