30/06/2011 15:52
Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաերկար կամուրջը
Չինաստանում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենաերկար վերջրյա կամուրջը, որի երկարությունը կազմում է 42 կմ, որը կապելու է արևելաչինական Ցինդաո նավահանգիստը Խուանդաո կղզու հետ` Դեղին ծովի ավազանում: Այդ մասին հաղորդում է rbc.ru կայքը:
Վեց ուղի ունեցող կառույցի երթևեկությունը բացվել է այսօր, իսկ Ցզյաոչժոու ծոցի վրայով այդ կամուրջի շինարարությունը տևել է 4 տարի` շինարարական աշխատանքները սկսվել են 2007թ.-ին, կառույցը պահում են 5 հազար բետոնե կոնստրուկցիաներ, որոնք թույլ են տալիս դիմագրավել 8 բալանոց երկրաշարժին:
Այդ շինարարության մեջ ներդրումները կազմում են 10 մլրդ յուան`1,5 մլրդ դոլար, իսկ կամուրջի շինարարները կարծում են, որ այն կծառայի 100 տարուց ավելի:
Հիշեցնենք, որ ըստ Գինեսի ռեկորդների գրքի, ամենաերկար վերջրյա կամուրջը ամերիկյան Լուիզիանա նահանգի Պոնչարտրեյն լճի կամուրջ-ամբարտակն էր, որը կառուցվել էր 1956թ.-ին և իր երկարությամբ զիջում է չինական կամուրջին ավելի քան 4 կմ: