30/06/2011 10:29
Սաուդյան Արաբիան սպառնում է միջուկային զենք ստեղծել
Սաուդյան Արաբիայի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են Մերձավոր Արևելքում հնարավոր «միջուկային պատերազմի» մասին և սպառնացել զբաղվել միջուկային զենքի ստեղծմամբ, եթե դա անի Իրանը: Այս մասին հաղորդում է «Գարդիանը» (Guardian):
Աղբյուրի համաձայն` արաբական Թուրկի ալ-Ֆեյսալ արքայազնը, ով դեսպան է ԱՄՆ-ում, այդ մասին զգուշացրել է ՆԱՏՕ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների: Նա ասել է, որ միջուկային զենքի գոյությունը կստիպի Սաուդյան Արաբիային այնպիսի քաղաքականություն վարել, որը կարող է անասելի ողբերգական հետևանքների հանգեցնել:
«Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, ինչն անընդունելի է մեզ համար, ապա մենք նույնպես կհետևենք նրա օրինակին»,-ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ արևմուտքը դատապարտում է Իրանին` միջուկային զենքի արտադրությամբ զբաղվելու համար: Թեհրանն էլ իր հերթին համոզում է, որ ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում և ուղղված է անհրաժեշտության դեպքում երկրներին էլեկտրաէներգիա մատակարարելուն: