30/06/2011 16:19
ՌԴ-ը կկառուցի առաջին ատոմային ավիակիրը 2023 թ.-ին
Առաջին ռուսական արտադրության ատոմային ավիակիրը ՌԴ ռազմածովային ուժերին կտրամադրվի 2023 թ.-ին: Այդ մասին հայտարարել է Միացյալ նավաշինարարական ընկերության ղեկավար Ռոման Տրոցենկոն: Այդ մասին, հղում անելով «Ռիա Նովոստիին», հաղորդում է vz.ru կայքը:
Ռ. Տրոցենկոյի խոսքերով` նրանք սկսելու են ռուսական ավիակրի նախագծումը 2016 թ.-ին, իսկ 2018 թ.-ից սկսվելու է շինարարությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ հայտարարվել էր այն մասին, որ այդ տեսակի նավերը կառուցվելու և օգտագործվելու են ՌԴ-ում: