30/06/2011 13:12
Սուրեն Պետրոսյանը` Էֆորիայի մրցաշարում
Միջազգային վարպետ Սուրեն Պետրոսյանը Ռումինիայի Էֆորիա քաղաքում անցկացվող մրցաշարում 10 տուրից հետո վաստակել է 7 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը գրոսմայստերներ Ֆյոդորովի (Բելառուս), Մանոլակեի (Ռումինիա) և Մալախատկոյի (Բելգիա) հետ: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Պետրոսյանը մրցաշարի վերջին տուրից առաջ կես միավորով է զիջում առաջատարին` գրոսմայստեր Տիվյակովին (Հոլանդիա):