01/07/2011 12:50
Գատուզո. «Միլանն» իմ տունն է»
«Միլանի» կիսապաշտպան Ջեննարո Գատուզոն հաստատել է, որ չի պատրաստվում այս ամռանը փոխել ակումբային գրանցումը: 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերով` ինքը մտադիր է թիմում մնալ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:
«Պայմանագրով ևս մեկ մրցաշրջան պետք է անցկացնեմ «Միլանի» կազմում: Այս ակումբն իմ տունն է, և ես ինձ այստեղ հիանալի եմ զգում»,- նշել է Գատուզոն:
Ֆուտբոլիստը խոսել է նաև «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկի` «Միլան» հնարավոր տեղափոխոթյան մասին:
«Ակնհայտ է, որ «Միլանը» հետաքրքրված է Համշիկի ծառայություններով: Սակայն ես կարծում եմ, որ մեր ակումբն ի վիճակի չի լինի գնել այդ ֆուտբոլիստին 30-40 մլն եվրոյով: Վստահ չեմ, որ հիմա իտալական ակումբները կարող են նման գումարներ ծախսել տրանսֆերային շուկայում»: