01/07/2011 12:09
Ռաֆայել Նազարյան. «Մենք վատ խաղացինք»
Վրացական «Մետալուրգի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում «Բանանցի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշեց, որ մրցակիցը շատ լավ էր պատրաստվել խաղին և ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Այդուհանդերձ, նա դեռ հույս ունի, որ կկարողանան իրավիճակը շտկել պատասխան խաղում:
«Ես կարող եմ ասել, որ «Մետալուրգն» ավելի լավ էր պատրաստվել պատասխանատու այս հանդիպմանը և ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում: Իսկ մենք վատ խաղացինք, հատկապես` հարձակման գծում: Պետք է աշխատենք նաև պաշտպանությունում առկա թերությունները շտկելու ուղղությամբ»,- ասաց մարզիչը: