02/07/2011 10:19
«Քադաֆիի և Լուկաշենկոյի միջև տարբերություն չկա»
«Բելոռուսի նախագահ Ալ.Լուկաշենկոն և Լիբիայի նախագահ Մ.Քադաֆին միմյանցից ոչնչով չեն տարբերվում»,- երեկ ասել էր Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռ.Սիկորսկին, ով դարձել է ԵՄ Խորհրդի նախագահողը:
Բելոռուսում, որտեղ ղեկավարում է դիկտատոր Լուկաշենկոն, նույնպիսի իրավիճակ է, ինչպիսին կա Լիբիայում, որի ղեկավարը Քադաֆին է, ով պետք է հրաժարական տա, քանի որ արդեն իշխանությունը նա պահում է 42 տարի. դա ավելին է, քան բավարար:
Նախարարը նշել էր, որ չի բացառում Բելոռուսին արևելյան երկրների ԵՄ-ին միանալու գործընթացից: Ըստ նրա, ԵՄ-ի հետ համագործակցությունը կախված է Բելոռուսի իշխանությունների քայլերից:
Սիկորսկին ասել է, որ Բելոռուսի իշխանությունները պետք է ազատ արձակեն քաղաքական ճնշումների հետևանքով բանտերում հայտնված մարդկանց:
«Եթե Լուկաշենկոն դա անի, մենք կարող ենք խոսել»,- ասել է նախարարը: Ըստ Սիկորսկու, Արելյան Եվրոպայի երկրներից ԵՄ-ին առավել մոտեցել է Մոլդովան: