02/07/2011 14:49
Մոսկովյան կինոփառատոնի հաղթողները
Մի քանի ժամից Մոսկվայի «Պուշկինսկի» կինոթատրոնում տեղի կունենա Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հանդիսավոր փակումը: Իսկ մինչ այդ արդեն հայտնի են դարձել հաղթանակած ֆիլմերի անունները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստին»:
Հունիսի 23-ից հուլիսի 2-ը անկացված փառատոնի գլխավոր` կինոյի միջազգայի ֆեդերացիայի մրցանակին է արժանացել իսպանական «Ալիք» /Las Olas/ ֆիլմը` զգացմունքների իշխանության և պարզության սինթեզի համար: Ալբերտո Մորաիսի դեբյուտային ֆիլմը պատմում է մի տարեց այրու և նախկին բանտարկյալի մասին:
Ռուս կինոքննադատների ժյուրին իր մրցանակը տվել է լեհ ռեժիսոր Ֆելիքս Ֆալկի «Յոհաննա» ֆիլմին, որի սյուժեն մի հրեա աղջնակի մասին է, ով փորձում է թաքնվել ֆաշիստներից:
Հանդիսատեսի համակրանքին արժանացել է սերբական «Մոնտևիդեո-աստվածային տեսիլք» ֆիլմը, որը պատմում է ֆուտբոլի` աշխարհի առաջին խաղերի մասին, երբ իրար դեմ էին խաղում Ուրուգվայն ու Հարավսլավիան:
«Ընկճախտի և ռոմանտիզմի նուրբ համադրության համար» մրցանակ է ստացել իսլանդական «Ստորջրյա հոսանք», իսկ «Հեռանկարներ» անվանակարգում` Անդրեյ Զվյագինցևի «Հելենա» ֆիլմերը: