02/07/2011 14:25
Մուամար Քադաֆին սպառնում է Եվրոպային
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպառնացել է հարձակվել այն երկրների վրա, որոնք մասնակցում են Լիբիայում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ռազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է utro.ru լրատվական գործակալությունը:
«Եթե դուք չդադարեցնեք ռազմական գործողությունները և Լիբիայի ժողովրդին հանգիստ չթողնեք, Լիբիան ռազմական գործողություննները կտեղափոխի Եվրոպա: Մենք ունակ ենք Եվրոպա թափանցել ինչպես մեղուներ կամ ծղրիդներ, և ագրեսորին պատասխանել իրենց իսկ մեթոդներով»,- հայտարարել է Քադաֆին: