02/07/2011 10:00
Դոմինիկ Ստրոս Կանն ազատ է արձակվել տնային կալանքից
ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանն ազատ է արձակվել տնային կալանքից և հետ է ստացել իր 6մլն դոլար գրավը:
Դատախազները համաձայնել են, որ Ստրոս Կանը պետք է ազատ արձակվի` խոստանալով, որ կներկայանա դատարան:
Նա մեղադրվում է Նյու Յորքի Սոֆիտել հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ:
Սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, գործը մոտ է իր վախճանին:
Դոմինիկ Ստրոս Կանը, 62-ամյա ֆրանսիացի քաղաքական գործիչը, համարվում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածու, որ պետք է պայքարեր Ն.Սարկոզիի դեմ: