04/07/2011 13:30
Հայաստանի հավաքականը հաղթեց Դվորկովիչի հուշամրցաշարում
Մոսկվայում անցկացված Դվորկովիչի հուշամրցաշարում Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը վերջին տուրում երկու մրցախաղում էլ հաղթեց «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմին` 2,5:1,5, 2,5:1,5 հաշիվներով: Վաստակելով 24 միավոր` մեր պատանեկան ընտրանին ճանաչվեց մրցաշարի հաղթող: Չինացիները 23 միավորով հաստատվեցին երկրորդ հորիզոնականում: Լավագույն եռյակը եզրափակեց Ուկրաինայի հավաքականը (18 միավոր):
Ավելացնենք, որ Ադրբեջանի թիմը 15 միավորով հանգրվանեց չորրորդ հորիզոնականում` Ռուսաստանի հավաքականից առաջ անցնելով 4 միավորով: «Դվորկովիչի հյուրասենյակ» թիմն իր ակտիվում ունի 9, Բելառուսի ընտրանին` 8, իսկ Ղազախստանի հավաքականը` 4 միավոր: