05/07/2011 13:00
Վիկ Դարչինյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Հայաստանում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 3-ին: Նախատեսված է, որ մենամարտը կկայանա Հայաստանում:
Տեղեկատվության համաձայն` 35-ամյա Վախթանգ Դարչինյանը մրցելու է 30-ամյա նամիբիացի բռնցքամարտիկ Պաուլյուս Ամբունդայի հետ:
Նշենք, որ Պ. Ամբունդան առանց պարտության 15 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 9-ը ավարտել է նոկաուտով: