05/07/2011 11:43
Չավեսը վերադարձել է և նախագահական պալատի պատշգամբից երգել օրհներգ
Շքահանդեսի ժամանակ ռազմական հագուստով, կարմիր գլխարկով և դրոշը ձեռքին Ուգո Չավեսը հաղթանակած երևացել է Կարակասում նախագահական պալատի պատշգամբում: Առույգ և առողջ, Վենեսուելայի նախագահը ողջունել է իր կողմնակիցներին և հիացական գոչյունների ներքո սկսել է դրոշը թափահարել և հավաքվածների հետ երգել ազգային օրհներգը:
«Ոչ ոք չպետք է մտածի, որ իմ հայտնվելը այստեղ նշանակում է, որ պայքարն արդեն ավարտված է: Ես երդվում են, որ այս մարտը մենք կշահենք»,- ասել է Չավեսը խոստանալով, որ խստորեն հետևում է բժիշկների ցուցումներին:
Նա երկուշաբթի օրը վերադարձել է Կուբայից, որտեղ գրեթե մեկ ամիս բուժման կուրս էր անցնում: Նախագահի երկար բացակայությունը հանրությանը զանազան ասեկոսեների առիթ էր տվել, օրինակ, որ Չավեսը շագանակագեղձի քաղցկեղ ունի:
Այդ ընթացքում ակտիվացել էր ընդդիմությունը: Այդ ժամանակ պետական հեռուստաընկերությունը սկսեց ցույց տալ ապաքինվող Չավեսին: Հավաքներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ երկրորդ վիրահատության է ենթարկվել և հեռացրել են ուռուցքը: Այս մասին հաղորդել է եվրոնյուզը (euronews):