05/07/2011 13:30
Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 մարդ
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ռուսական UTair ավիաընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 2 մարդ, 1-ի վիճակը ծանր է։
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» (РИА Новости) գործակալությունը։
Ավելի վաղ Ռուսավիցիան հայտնել էր 1 զոհվածի, 14 տուժածների և 1 անհայտ կորած մարդկանց մասին։
Ավիաաղետը տեղի է ունեցել այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 9։10–ին։
Ուղղաթիռում եղել է 16 ուղևոր, այդ թվում անձնակազմի 3 անդամները։
Ավիաաղետի պատճառները հայտնի չեն։