05/07/2011 13:46
Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված խոշոր համաժողով
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտնեց, որ 2012 թ. աշնանը Երևանում կանցկացվի տուրիզմին նվիրված խոշոր համաժողով։
«Համաժողովին կմասնակցեն թե բարձրաստիճան պաշտոնյաներ, թե միջազգային կազմակերությունների ղեկավարներ։ UNWTO-ն կաջակցի հեղինակավոր կազմակերպություններ և ոլորտի հայտնի բրենդեր հրավիրելու հարցում: Հիմա մենք դինամիկ կերպով աշխատում ենք մի շարք միջազգային հյուրանոցային ցանցերի հետ: Կարող ենք ակնկալել դրանց մուտքը Հայաստան»,- նշեց նախարարը։