06/07/2011 11:51
Սիրիային վերահսկելու կոչ «Amnesty International»-ի կողմից
Մարդու իրավունքների «Amnesty International» միջազգային կազմակերպությունը կոչ է արել հետաքննություն սկսել սիրիական հակամարտության շուրջ: Ըստ պաշտպանների, Սիրիայի իշխանությունների` ցուցարարների նկատմամբ նման կոշտ վերաբերմունքը կարող է դիտվել որպես մարդկության նկատմամբ իրականացված հանցագործություն:
Կազմակերպության ակտիվիստներն արդեն զեկույց են պատրաստել, որտեղ ամրագրված են խոշտանգումների, մահվան և կալանքի բազմաթիվ դեպքեր:
Մարդու իրավունքների միջազգային պաշտպանները կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հայց ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան` ըննդեմ Սիրիայի:
«Amnesty International» կազմակերպության տվյալներով` միայն մարտ ամսին հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվել են 1350 քաղաքացի և շուրջ 350 ոստիկան:
Հաղորդվում է, որ երեկ Համա քաղաքում սիրիական զորքերի գործողությունների արդյունքում սպանվել է ևս 11 ցուցարար:
Տեղի բնակիչների խոսքով` զոհերի թվում են նաև երկու երեխաներ: