06/07/2011 16:07
Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալակիր
2011 թ. հուլիսի 1-5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցավ Ալբերտ Աստախովի` սամբոյի աշխարհի գավաթի փուլ համարվող հուշամրցաշարը, որում Հայաստանը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյանը և Աշոտ Դանիելյանը: Ի դեպ, վերջինս այս տարի Ղազախստանի Ուրալսկ և Ռուսաստանի Մոսկվա քաղաքներում կայացած մրցաշարերում նվաճել է արծաթե մեդալներ:
Այս անգամ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում մարտական սամբոյից գրավեց 1-ին տեղը` արժանանալով ոսկե մեդալի, իսկ Մարտին Միրզոյանը մարզական սամբոյի մրցաշարում բավարարվեց բրոնզե մեդալով (62 կգ): Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: