06/07/2011 11:02
Եգիպտական սերմերը` Եվրոպայում տարածված աղիքային վարակի պատճառ
ԵՄ-ն ժամանակավորապես արգելել է Եգիպտոսից սերմեր ներկրել եվրոպական երկրներ` համաձայն սննդի անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի:
ԵՄ ղեկավարությունն այս արգելքը սահմանել է այն բանից հետո, երբ հաստատվել է, որ այդ սերմերը հավանաբար Գերմանիայում և Ֆրանսիայում տարածված աղիքային սուր վարակի պատճառ են: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»(Интерфакс):
Ըստ վարկածի` եգիպտական սերմերը Գերմանիա և Ֆրանսիա են հասել տեղական «ԱգաՍաատ» մատակարարի միջոցով: Այդուհանդերձ ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ արտահանումից առաջ իրենք սերմերը փորձաքննության են ենթարկել և դրանցից ոչ մեկը վարակակիր չի եղել:
Նշենք, որ Եվրոպայում աղիքային սուր վարակի զոհ է դարձել արդեն 50 մարդ: