06/07/2011 13:51
ՌԴ ԱԻՆ-ի կողմից օգնություն` լիբիական ապստամբներին
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Մերձմոսկվայից մարդասիրական օգնություն է տեղափոխում Լիբիա, այս մասին հաղորդել է նախարարության տեղեկատվության բաժինը:
ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքերով` Իլ-76-ում կա 36 տոննա մարդասիրական օգնություն:
Հաղորդվում է նաև, որ օդանավը «առաջին անհրաժեշտության օգնություն» է հասցնելու լիբիական Բենգազի քաղաքի բնակիչներին, ովքեր դարձել են Մուամար Քադաֆիի ռեժիմի դիմադրության կենտրոնը: