06/07/2011 10:47
Դ.Ստրոս-Կան. Կրկին բռնաբարության մեղադրանք
Ֆրանսուհի լրագրող Տրիստան Բանոնը հայց է ներկայացրել Փարիզի դատախազություն` ընդդեմ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի` մեղադրելով նրան սեռական ոտնձգությունների մեջ:
Բանոնի փաստաբանը զգուշացրել է, որ հայցը «չեն պատրաստվում վերածել քաղաքական գործընթացի» և կոչ արել քաղաքական գործիչներին չմիջամտել:
Մեղադրողը վստահեցնում է, որ Ստրոս-Կանը փորձել է իրեն բռնաբարել հարցազրույցի ժամանակ, 9 տարի առաջ: Իր հերթին նախկին պաշտոնյայի փաստաբանը հայտարարել է, որ կմեղադրի լրագրողին` զրպարտության համար:
Մի վերլուծաբան, դիտարկելով այս գործի հեռանկարներն, ասում է, որ կամ դատախազը կսկսի հետաքննությունը կամ էլ կհայտարարի, թե բավարար ապացույցներներ չկան և գործը կփակի:
Ստրոս-Կանն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները` հավաստիացնելով, որ պատահածը դավադրության արդյունք է եղել: