06/07/2011 12:50
Վալենտին Փամբուկչյանը` Վառնայի մրցաշարում
Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաև գրոսմայստերներ Վ. Գեորգիևը (Մակեդոնիա), Չաթալբաշևը, Գրիգորովը (Բուլղարիա), ինչպես նաև Ռզաևը (Ադրբեջան), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին գրում է armchess.am-ը:
Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում են 77 շախմատիստներ: