06/07/2011 10:39
Վալերի Մելաձեն հարձակվել է լուսանկարիչ աղջկա վրա
Հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեին մեղադրում են Մոսկվայի կենտրոնում աղջկա վրա հարձակվելու մեջ, որի հետևանքով տուժել է ֆոտոլրագրող Եվգենիա Գուսևան: Այդ մասին հաղորդում է «նյուսռու.քոմ» (newsru.com) կայքը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ լուսանկարիչը լուսանկարել է Մելաձեին «Վիա Գրա» խմբի երգչուհիներից մեկի շրջապատում, իսկ Մելաձեն փորձել է նրանից խլել լուսանկարչական սարքը:
Արդյունքում երգիչը ֆիզիկական ուժ գործադրելով և սպառնալիքներով կարողացել է ֆոտոլրագրողից վերցնել լուսանկարներով ֆլեշ-քարտը, իսկ այն բանից հետո, երբ Մելաձեն հեռացել է, ֆոտոլրագրողը դիմել է ոստիկանություն: