08/07/2011 11:05
Կահիրեի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում
Հոսնի Մուբարաքի նախագահի պաշտոնից հեռացումից կես տարի անց, ցուցարարները վերադառնում են Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ: Այդ մասին հացղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk) կայքը:
Տախրիր հրապարակում, որը դարձել էր փետրվարյան հեղափոխության խորհրդանիշը, նորից հայտնվել են վրաններ, և ոստիկանության բացակայության պայմաններում, ցուցարարները իրենք են կառավարում Կահիրեի կենտրոնի տրանսպորտի երթևեկությունը:
Ընդդիմադիր շարժումները կոչ են արել եգիպտացիներին դուրս գալ բողոքի ցույցի, քանի որ, նրանց կարծիքով, քաղաքական բարեփոխումները երկրում շատ դանդաղ են ընթանում:
Ընդդիմությունը նաև պահանջում է, որպեսզի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նախկին կառավարական պաշտոնյաները շուտափույթ կանգնեն դատարանի առջև: