08/07/2011 16:30
Փոքր ոսկե մեդալ` Մալայզիայից
Մալայզիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ընտրանին նվաճել է փոքր ոսկե մեդալ: Գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը, սակայն հրում վարժությունում ցույց է տվել 5-րդ արդյունքը` 206 կգ: Երկամարտում Մինասյանը դարձել է չորրորդը` 384 կգ ցուցանիշով: Հաղթող է դարձել Բահադոր Մուլաեին` 408 կգ արդյունքով: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: