08/07/2011 10:28
ԱՄՆ-ը Լիբիային չի հատկացնի անմիջական ռազմական օգնություն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Պենտագոնին ֆինանսական օգնություն տրամադրելուն` Լիբիայի ընդդիմությանը աջակցելու համար: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն(bbc.co.uk):
Զորքերը, որոնք փորձում են տապալել Մուամար Քադաֆիի իշխանությունը, կարող էին ստանալ անմիջական օգնություն ամերիկյան զենքերի տեսքով, ինչպես նաև անցնել համատեղ զորավարժանքներ:
Այնուամենայնիվ, առաջարկությունը` դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողություններին, քվեարկության ընթացքում մերժվել է փոքր առավելությամբ: