08/07/2011 10:16
Իրաքում ականի պայթյունից զոհվել են ամերիկացի երկու զինվորական
Իրաքում ականի պայթյունից զոհվել են ամերիկացի երկու զինվորական: Այդ մասին ին հաղորդում է «Ասոշիեյտիդ Պրեսս» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է ամերիկյան զինվորական ղեկավարությունը, դեպքը տեղի է ունեցել ամերիկյան զորամասերից մեկի մոտ, նշելով, որ պայթուցիկ նյութը եղել է զրահը ճեղքող և այդ տեսակի պայթուցիկները հաճախ օգտագործում են շիա գրոհայինները:
Հաղորդվում է, որ սկսվել է հետաքննություն: Դեպքի այլ մանրամասներ դեռևս հատնի չեն:
Հիշեցնենք, որ այդ վերջին երկու զոհերից հետո, Իրաքում զոհված ամերիկյան զինվորականների թիվը սկսած 2003թ.-ից հասել է 4471 մարդու: