08/07/2011 11:16
Առաջին անգամ կատարվել է արհեստական շնչափողի փոխպատվաստում
Շվեդ վիրաբույժները աշխարհում առաջին անգամ իրականացրել են սինթետիկ շնչափողի փոխպատվաստում: Արհեստական օրգանը գիտնակնները աճեցրել են հիվանդի հիմնային բջիջներից: Այդպիսի տեխնիկայի դեպքում փոխպատվաստումը չի պահանջում դոնոր և հատուկ դեղորայք, իսկ հյուսվածքների վանումը մինիմալ է:
37-ամյա հիվանդը արմատներով աֆրիկացի է, ում մոտ ախտորոշել են շնչառական ուղիների քաղցկեղ: Բժիշկների խոսքով, նա այժմ ապաքինվում է:
Արհեստական շնչափողը պատրաստել են Լոնդոնի բժշկական գիտեհետազոտական ինստիտուտում:
Բի-Բի-Սի-ի առողջապահության ոլորտի լրագրողի փոխանցմամբ, ապագայում գիտնականները նախատեսում են օգտագործել նման մեթոդ զարկերակի, սրտի փականների և նույնիսկ մաշկի փոխպատվաստման համար: